Հայաստանից մանկական հագուստ է արտահանվում ՌԴ

Հայաստանից մանկական հագուստ է արտահանվում ՌԴ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտադրված մանկական հագուստի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է Ռուսաստան՝ «Դետսկի միր» պատվերով: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել է«Ալեքս տեքստիլ» ընկերությանտնօրեն Մարատ Մովսիսյանը, վարչապետի՝տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերություն այցի ժամանակ:

Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:

Ընկերության տնօրեն Մովսիսյանը տեղեկացրել է նաև, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015-ից, իսկ 2016-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում:

Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում:

Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---