ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լռություն է պահանջում

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լռություն է պահանջում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է լռություն, թեմայով պետք զբաղվեն դիվանագետներն ու փորձագետները:

Այդ մասին է բրիֆինգի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին:

«Կարևոր է չփոշիացնել ձեռք բերված պոզիտիվը հրապարակային հռետորաբանությամբ», - ասել է նա: «Պետք է անել այնպես, որպեսզի հարցի լուծումը պրակտիկ հարթություն տեղափոխվի», - ընդգծել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: Նա հայտարարել էր, թե Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Ես կխնդրեի... ղեկավարվել օրիգինալ հայտարարություններով, ոչ թե հանդիպման արդյունքները այլ ձև մատուցելուն ուղղված բավականին անբարեխիղճ հայտարարություններով», - նշել է նա, ևս մեկ անգամ խնդրելով չհղվել «խեղաթյուրված մեկնաբանություններին», - ասել էր նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---