ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ից զենքի մատակարարման մասին. Վարկային գնումները երկար են տևում

ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ից զենքի  մատակարարման  մասին. Վարկային գնումները երկար են տևում

PanARMENIAN.Net - Ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

«Պայմանագրերի 80%-ը կնքված է, կատարման փուլում է»,- հայտնել է նախարարի տեղակալը, գրում է Tert.am-ը:

Հարցին՝ ե՞րբ կկատարվի պայմանագիրը, զենքերը ե՞րբ կգան Հայաստան, Նազարյանը պատասխանել է. «Եկեք թողենք ընթացքը հանգիստ գնա: Ընթացքը չի ձգձգվում: Պետք չի, որ շատ արծարծվի: Վարկային պրոցեսները միշտ ել նման ընթացակարգեր են ունենում: Կանխիկ միջոցներով ձեռքբերումները արագ են լինելու, վարկայինները՝ երկարատև են»:

Նա նշել է, թե խնդիրը ընթացակարգային է. «Կան զինատեսակներ, որոնք պետք է պատրաստվեն, նոր առաքվեն: Անցյալ տարի պայմանագիրը ներկայացնելուց ես ասել եմ, որ պետք է պատրաստվեն, նոր առաքվեն»:

Պնդմանը, թե կարո՞ղ եք ժամկետներ ասել՝ ե՞րբ կլինեն զենքերը, փոխնախարարն այսպես է արձագանքել. «Հակառակորդն էլ կիմանա՝ երբ կլինի, եթե ես ասեմ»:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---