«Բորուսիայի» տնօրեն. «Մանչեսթեր Յունայթեդն» ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարը

«Բորուսիայի» տնօրեն. «Մանչեսթեր Յունայթեդն» ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարը

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն կրկին հավաստիացրել է, որ ակումբի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ-հուլիսի առաջին օրեր:

«Իրավիճակը փոխվել է, «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ շատ ավելի լավ առաջարկ է անում: Նման իրավիճակներում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում կայացնելուց առաջ», - նշել է նա, հաղորդում էThe Guardian պարբերականը:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մանկունիանցիներն ավելի վաղ Մխիթարյանի համար 30 մլն ֆունթ՝ մոտ 37 մլն եվրո էին առաջարկում:

Հայ ֆուտբոլիստը դեռևս 1 տարի պիտի խաղա Դորթմունդում: «Բորուսիան»,` հաշտվելով Մխիթարյանին կորցնելու հեռանկարի հետ, որպես նրան փոխարինող է դիտարկում Կարիմ Բելարաբիին՝ «Լեվերկուզենից», «Ռեննից» Օսման Դեմբելեին կամ Անդրե Շյուրլեին՝ «Վոլֆսբուրգից»:

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին:

Կարդացեք նաև. The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---