ԶԼՄ-ներ. Սիրիայում ընդդիմության զինյալներն ավիաբազա են ազատագրել ԻՊ գրոհայիններից29 հունիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զինյալ ջոկատները «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Աբու Քեմալ ռազմական ավիաբազան: Այդ մասին հայտնել է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԶԼՄ-ների, մարտերը Աբու Քեմալում շարունակվում են: Ավիաբազան գտնվում է Իրաքի հետ սահմանին` Դեր Զոր գավառում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի Դեր Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: «Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպ գավառի Էլ Բաբ և Մանբիջ գյուղերն ու ավելի քան 900 բնակչի առևանգել: Ըստ աղբյուրի, ոմանց գրոհայինները ստիպել են խրամատներ փորել Ար Ռաի և Մանբիջա գյուղերի մատույցներում, իսկ մյուսներին օգտագործում են որպես կենդանի վահան: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |