Արթուր Սարկիսովը ստորագրել է Սարանսկի «Մորդովիայի» հետ պայմանագիրը

Արթուր Սարկիսովը ստորագրել է Սարանսկի «Մորդովիայի» հետ պայմանագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական «Մորդովիա»: Սարանսկի ակումբը պայմանագիր է կնքել Սարկիսովի հետ 2 տարով: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ ֆուտբոլիստը բուժզննություն անցնի:

2014-ից Սարկիսովը, որը հայտնի է նաև իր ելույթներով «Շիննիկում» և «Ուրալում», պաշտպանել է «Վոլգայի» գույները` մասնակցելով 38 հանդիպման և 15 գոլի հեղինակ դառնալով, հայտնում է Sportbox-ը:

Նախկինում հայտարարվել էր, որ Սարկիսովը կարող է «Ամկար» տեղափոխվել: 2015/16 խաղաշրջանում Սարկիսովը մասնակցել է 25 հանդիպման և 4 գոլի հեղինակ է դարձել:

2016-ի մայիսին Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---