ՌԴ ԱԻՆ-ը Վերին Լարսից ՀՀ 147 քաղաքացու կտեղափոխի Երևան

ՌԴ ԱԻՆ-ը Վերին Լարսից ՀՀ 147 քաղաքացու կտեղափոխի Երևան

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ ավիացիան Հայաստանի 147 քաղաքացու կտեղափոխի, որոնք չեն կարողանում շարունակել ճանապարհը և մնացել են Վերին Լարսի անցակետում, որը փակվել է սելավի պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնը:

Հունիսի 23-ին սելավի պատճառով փակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին, երթևեկությունը դադարել է: Հունիսի 24-ին Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Հայտնի է, որ ճանապարհի վերանորոգումը կտևի մոտ 20 օր:

Ըստ հունիսի 28-ի տվյալների, անցակետում կուտակվել է 240 ավտոմեքենա:

«Այսօրվանից Ռուսաստանի ԱԻՆ-ը մտադիր է սկսել Հայաստանի քաղաքացիների ավիափոխադրումը, որոնք արգելափակված են մնացել Վերին Լարսի անցակետում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է Երևան փոխադրել 147 քաղաքացու»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վրացական կողմն իր հերթին հայտարարել է, որ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կտևեն առնվազն 3 շաբաթ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---