Հուլիսի 5-ին Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության բաց քննարկում կլինի

Հուլիսի 5-ին Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության բաց քննարկում կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության բաց քննարկում տեղի կունենա Իսրայելի Քնեսեթում: Այդ մասին հայտնել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը «Զորյան ինստիտուտին» տված հարցազրույցում: Ըստ նրա Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության հանրային քննրակումներից և ազատ քվեարկությունից` չցանկանալով վանել թուրքական կառավարությանը, որին առանցքային դաշնակից էր համարում, և ԱՄՆ-ին:

Հուլիսի 5-ի քննարկումը տեղի կունենա Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից մոտ մեկ ամիս անց:

«Քննելով վերջերս Բունդեսթագի ընդունած բանաձևը`կարելի է մի քանի կարևոր ասպեկտ առանձնացնել: Ժամանակակից Թուրքիան մեղավոր չէ Հայոց ցեղասպանության համար, սակայն Օսմանյան կայսրության բոլոր իրավունքների և պարտավորությունների օրինական իրավահաջորդն է:

Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Թուրքիայի յուրաքանչյուր հաջորդ ղեկավարն ամեն ինչ անում է փաստերը խճճելու և ժխտելու համար: Բացի այդ, Թուրքիան, օգտագործելով իր զգալի աշխարհաքաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները` ազդելու համար այլ երկրների վրա, ստիպելու համար պարտադրել նրանց միանալ ժխտողական քաղաքականությանը»,-ասել է Օրոնը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի այս ժամանակ Քնեսեթը քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Կան պոտենցիալ ձայներ, սակայն կառավարությունը թույլ չի տալիս սկսել քվեարկությունը: Թող այս տարին տարբերվի: Թող Քնեսեթում ազատ քվեարկություն անցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու վերաբերյալ»,-ասել է գիտնականը:

Յաիր Աուրոնը ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակն է: Պատմաբան Յաիր Աուրոնն իր գրքում փաստարկված անդրադարձել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության երկու ազգային փոքրամասնությունների՝ հրեաների և հայերի այն ժամանակվա իրավիճակին, քաղաքական ուժերին, բարոյականությանն ու պրագմատիզմի բարդ հավասարակշռությանը, վերլուծել պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:

»Զորյան ինստիտուտի» հետազոտությունները վերաբերում են հետևյալ երեք բնագավառներին` ցեղասպանության ուսումնասիրություններ, սփյուռքի ուսումնասիրություններ և Հայաստանի քաղաքականության ուսումնասիրություններ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---