Ատեստավորում հանձնած ոչ պետական բուհերի 193 շրջանավարտից 136-ը պետդիպլոմ կստանա

Ատեստավորում հանձնած ոչ պետական բուհերի 193 շրջանավարտից 136-ը պետդիպլոմ կստանա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ՝ բակալավրի կրթական ծրագրով:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 193 շրջանավարտ, քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատությունում (6 պետական և 7 հավատարմագրված ոչ պետական)՝ 39 մասնագիտության գծով: Համաձայն գործող կարգի՝ տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը նախատեսված ժամկետներում հրապարակվել են:

2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտից քննություններին ներկայացել է 159-ը կամ 84.1%-ը: Նրանցից 23-ը /12.2%/ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական, իսկ 30-ը կամ 15.9%-ը ընդհանրապես չի ներկայացել քննություններին:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 189 շրջանավարտից բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից /71.9%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի աստիճանի պետական նմուշի դիպլոմով:

2014թ. մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի` ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչեւ 2016-2017 ուսումնական տարվա ավարտը՝ հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---