Օհանյան. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ն կկարողանա օգտագործել ՌԴ կործանիչներն ու Ս-300 համակարգերը29 հունիսի 2016 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: «Այդ համաձայնագրով մենք կարողանալու ենք տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար օգտագործել, օրինակ, Ռուսաստանի Դաշնության 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, Ս-300 համակարգերը, ոչ միայն ՀՕՊ, այլև՝ հակահռթիռային հնարավորություններ: Օգտագործել լայն հնարավորությունները ռադիոլոկացիոն, օդային հետախուզության շրջանակներում», - պարզաբանել է Օհանյանը, Հանրային հեռուստաընկերությանը հղումով գրում է Aysor.am-ը: Պաշտպանության նախարարն անդրադարձաել է հասարակության մոտ եղած գլխավոր մտահոգությանը՝ կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ. «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հունիսի 28-ին Աժ-ում հայտարարել է, որ ՀՕՊ կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու պատճառ չկա: Կարդացեք նաև՝ ՊՆ. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ին անվճար Ս-300 համակարգերի տրամադրում չի նախատեսվում Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |