Reuters. 2 թուրք զինծառայող է սպանվել Դիարբեքիրում

Reuters. 2 թուրք զինծառայող է սպանվել Դիարբեքիրում

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի 2 զինծառայող է սպանվել, 3-ը` վիրավորվել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների երկու հարձակման արդյունքում: Հարձակումները տեղի են ունեցել Դիարբեքիրում, հայտնում է Reuters-ը:

Ըստ Թուրքիայի ԶՈւ, ավելի վաղ Լիջե շրջանում ՔԱԿ գրոհայինների հարձակման հետևանքով 4 զինծառայող է վիրավորվել` ավելի ուշ նրանցից մեկը վախճանվել է հիվանդանոցում: Նույն օրը ՔԱԿ անդամները գնդակահարել են ևս մեկ թուրք զինծառայողիԲիսմիլ շրջանում:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---