Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները29 հունիսի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է հանել Թուրքիա այցելելու սահմանափակումները ռուս զբոսաշրջիկների համար: Այդ մասին խոսվել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: «Վարչական սահմանափակումները Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտում մենք կհանենք, չնայած ահաբեկչական տարրերի ակտիվացմանը»,-ասել է Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ Պուտինի, Էրդողանը հավաստիացրել է իրեն, որ «Թուրքիան ամեն ինչ կանի» ապահովելու համար ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը: ՌԴ նախագահն ասել է նաև, որ խնդրել է ՌԴ կառավարությանն առաջարկներ նախապատրաստել Թուրքիայի հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Կրեմլում հաստատել են Էրդողանի մամուլի ծառայության հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման մասին: Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Ընթերցեք նաև. Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |