Կիպրոսի դեղագործական ընկերության արտադրանքը ՀՀ-ում անվավեր է ճանաչվել

Կիպրոսի դեղագործական ընկերության արտադրանքը ՀՀ-ում անվավեր է ճանաչվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Կիպրոսի «Դելորբիս Ֆարմասյուտիկալս ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Պիրանտին, պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ կառավարության 2001-ի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված է պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդ) ակտիվ նյութը պարունակող այլ դեղ, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:

Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Սլովենիայի «ԿՌԿԱ դ.դ., Նովո մեստո» դեղագործական ընկերության արտադրության «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի` «նկարագրություն», «մեխանիկական մասնիկներ», «ջրի քանակ» կետերով:

Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 24-ի թիվ 1953-Ա հրամանով դադարեցվել է «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հունիսի 20-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:

Հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---