Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է փոքր երկրների ԵԱ-ի 2-րդ խաղում29 հունիսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր: Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եփերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում: Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Այդխաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը կրկին Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |