Նախագահը ցավակցել է Էրդողանին՝ Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ

Նախագահը ցավակցել է Էրդողանին՝    Ստամբուլում ահաբեկչության  կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:

ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի միկրոբլոգում գրել է.

«Դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումները Ստամբուլի օդանավակայանում: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին»:

Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---