Ֆելիքս Ցոլակյանը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել

Ֆելիքս Ցոլակյանը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ցոլակյանը տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի և ազգային ավտանգության համակարգում, եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար 1999-2003 թվականներին, հարկային պետական ծառայության պետ՝ 2003-2007 թվականներին, է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ 2007-2013 թվականներին:

2013-2016 թվականներին զբացեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, որից ազատվել է՝ իր դիմումի համաձայն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---