11  29.06.16 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի համատեղ մամուլի ասուլիս

ԱԳՆ. ԼՂ ինքնավարության հարցը երբեք չի քննարկվի՝ Նախիջևանի օրինակը տեսնում ենք

ԱԳՆ. ԼՂ ինքնավարության հարցը երբեք չի քննարկվի՝ Նախիջևանի օրինակը տեսնում ենք

PanARMENIAN.Net - Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ:

Այդ մասին է հայտարարել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերի հետ ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն այն մասին, թե Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի ինքնավարության հարցն էլ է քննարկվել:

«Բանակցությունների ժամանակ մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցը,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

«Այսօր Նախիջևանն օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռնակար Լեռնային Ղարաբաղի համար: Եվ սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող քննարկվել բանակցությունների ժամանակ», - ընդգծել է նա, հիշեցնելով, որ ժամանակին հայաշատ Նախիջևանն այսօր ամբողջությամբ հայաթափված է, դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը ոչնաչված է:

Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ԼՂՀ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարությունը հարցի շուրջ:

Մամեդովն ասել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով, այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---