ՌԴ ԱԻՆ-ը Երևան է տեղափոխել Վերին Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբին

ՌԴ ԱԻՆ-ը Երևան է տեղափոխել Վերին Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբին

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների երկրորդ խումբը, որոնք արգելափակված էին մնացել Վերին Լարսի անցակետում, հունիսի 30-ին ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով առավոտյան Վլադիկավկազից մեկնել է Երևան:

Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն:

«Ինքնաթիռը մեկնել է Վլադիկավկազից 05.42-ին: Ինքնաթիռում եղել է 50 ուղևոր, այդ թվում` 7 երեխա»,-հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով Երևան էր տեղափոխվել ՀՀ քաղաքացիների առաջին խումբը` 47 մարդ, այդ թվում 13 երեխա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով օգնել 200-ից ավելի ՀՀ քաղաքացիներին, որոնք սելավի պատճառով արգելափակված են մնացել Վլադիկավկազում:

Նախատեսվում է ինքնաթիռի մի քանի չվերթ կիրականացնի։

Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---