ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Դեռևս չի առաջարկվում ԵԱՀԿ խաղաղապահներ գործուղել Ղարաբաղ

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. Դեռևս չի առաջարկվում ԵԱՀԿ խաղաղապահներ գործուղել Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Այժմ ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ գործուղելու գաղափար չի առաջանում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կա դեռևս 90-ականներից հաստատված խաղաղապահ առաքելության հայեցակարգ: Սակայն դա կարգավորման վերջին փուլում, այժմ այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում: ԵԱՀԿ քարտուղարության շրջանակում աշխատում է այսպես կոչված բարձր մակարդակի ծրագրման խումբը, որը ադապտացնում է ԵԱՀԿ ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողության սխեման ղարաբաղյան հակամարտության գոտում: Բայց ո՞ւմ ուժերով: Ինչպե՞ս է դա լինելու: Առայժմ դա միայն նախանշումներ են քարտեզի վրա, որոնք կանոնավոր կերպով ներկայացվում են մասնակից պետություններին»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խումբն աշխատում է ԵԱՀԿ նախագահի անձնական օգնական Անջեյ Կասպրշիկի գրասենյակի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սերտ համագործակցությամբ, հաճախ է լինում տեղում: Ադապտացիա ասելով նկատի ունենք տեղանքի ուսումնասիրությունն ու խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման հնարավոր տարբերակների քարտեզագրումը: Վերջնական կետը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, որից հետո կողմերը համաձայնեցնում են այդ խաղաղապահ գործողության տարրերը: Սակայն դա հեռավոր հեռանկար է և դեռևս շատ տեսական հարց, կարգավորման սկզբունքների մասին կողմերի պայմանավորվածության բացակայության պայմաններում»,-ասել է Լուկաշևիչը:

Բացի այդ, ըստ նրա, ԵԱՀԿ համար այդ գաղափարը հսկայական մարտահրավեր է, քանի որ ԵԱՀԿ-ն երբեք չի զբաղվել խաղաղապահ առաքելություններով:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ քանի որ ղարաբաղյան կողմը դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկ, ինչպես ես արդեն նշել եմ, դատապարտված է ձախողման: «Մեզ հետ չի քննարկվել որևէ ծրագիր, այնպես որ սխալ կլիներ որևէ եզրակացություն անել: Այդ առումով ոչ պաշտոնական տարբերակների տարածումը, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, կարող է ենթադրությունների առիթ դառնալ: Դա հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ երաշխավորողը ԼՂՀ պաշտպանության բանակն է, որը ապահովում է նրա կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---