«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը վերջինը կլինի. Հաստատվել է պաշտոնապես

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը վերջինը կլինի. Հաստատվել է պաշտոնապես

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» շոուի ղեկավարներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը պատմել են, որ սերիալի 8-րդ եթերաշրջանը վերջինը կլինի, հայտնում է Entertainment Weekly-ն:

Ըստ նրանց, գործողությունը վերջին փուլին մոտեցավ, երբ Դեյներիս Տարգարիենը նավատորմ ուղարկեց Վեսթերոս: Դա ցուցադրված է 6-րդ եթերաշրջանի վերջին էպիզոդում:

«Հենց որ այդ նավերը մեկնեցին, սկսվեց ավարտին մոտենալու ժամանակի հաշվարկը: Ե՞րբ Դեյներիսը կվերադառնա Նեղ ծովով: Ե՞րբ տուն կուղևորվի»,-ասել է Վայցը, հայտնում է Lenta.ru-ն:

Պրոդյուսերները պարզաբանել են նաև, որ 7-րդ եթերաշրջանի վրա կաշխատի 4 ռեժիսոր, ոչ թե 5, ինչպես նախկինում: Դա համահունչ է շուոի ղեկավարների պլանների հետ, որոնք դեռ չեն հաստատվել HBO ալիքի կողմից` նախատեսվում է կրճատել էպիզոդների քանակը նոր եթերաշրջաններում: Վայսն ու Բենիոֆը ենթադրել են, որ 7-րդ և 8-րդ եթերաշրջանները միասին կունենան 13 էպիզոդ:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ընթերցեք նաև. Պատմաբանները քննադատել են «Գահերի խաղը» սերիալի մարտական դրվագները

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---