Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Բռնցքամարտիկ  Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Վենեսուելայի մրցաշարը Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հայաստանի 4 բռնցքամարտիկ ձեռք է բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր, իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ն ունի 19 օլիմպիական ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---