ԱՄՆ-ն $200 մլն վարկ կտրամադրի Իրաքյան Քրդստանին

ԱՄՆ-ն $200 մլն վարկ կտրամադրի Իրաքյան Քրդստանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Իրաքին հատկացված $2.7 մլրդ վարկի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է $200 մլն տրամադրել Իրաքյան Քրդստանին` որպես աջակցություն «փեշմերգա» ուժերին:

Ըստ Բաղդադում Իրաքի ֆինանսների նախարար Խոշիյար Զեբարիի և ԱՄՆ դեսպան Ստյուարտ Ջոնսի ստորագրած պայմանավորվածության, օգնությունը կհատկացվի Իրաքի կառավարությանը որպես վարկ, մասնավորապես, ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Ըստ քուրդ «փեշմերգա» ուժերի մամուլի քարտուղար Ջաբիր Յավարի, ԱՄՆ-ն նախկինում արդեն $415 մլն հատկացրել էր Իրաքյան Քրդստանին և նոր օգնությունը այդ գումարի մեջ չի մտնում: $200 մլն-ն կհատկացվի Իրաքի կառավարությունից որպես Քրդստանի 17-տոկոսանոց մասնաբաժինը, գրում է Rudaw-ը:

Քուրդ «փեշմերգաները» Իրաքյան Քրդստանում պայքարում են ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ռազմական օգնություն ստանալով ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից` քուրդ զինյալների ուժերը կիսառազմական կազմավորումից վերածվել են իսկական բանակի:

2016-ին Իրաքյան Քրդստանը սպառազինության երկու խմբաքանակ է ստացել Գերմանիայից և Ֆրանսիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---