Բեգլարյան. Yandex Taxi-ն կաշխատի լիցենզավորված վարորդների հետ

Բեգլարյան.  Yandex Taxi-ն կաշխատի   լիցենզավորված վարորդների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող Yandex Taxi-ին պետք է աշխատի լիզենզավորված վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն, միանշանակ կտուգանվեն: Այս մասին հունիսի 30-ին Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող վարորդներին հայտնել է նրանց մոտեցած կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Կառավարության շենքի դիմաց հավաքվածներն անհատ տաքսիստներ են՝ ընդդեմ Yandex և gg տաքսի ծառայությունների գործունեության, որոնց տաքսիստները երթևեկում են առանց համապատասխան լիցենզիայի և հարկեր վճարելու։ Տաքսու վարորդները պատրաստվում էին հանձնել իրենց լիցենզիաները, սակայն նրանց մոտեցել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ծանոթանալով խնդրին, հայտնում է Ա1+-ը:

Հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել։ Այս մասին հունիսի 18-ին «Բարքեմփ 2016»-ին ասել է Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շիլեյկոն:

Yandex Taxi-ն շուկայում կառանձնանա նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո 1 տարվա ընթացքում ընկերությունը վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի։

«Իսկ, ընդհանուր առմամբ, ցանկություն ունենք օրենքի նախագիծ մշակել, որն ամբողջությամբ կկարգավորի տաքսի ծառայությունների դաշտը, այդ թվում` gg-ի ու Yandex-ի, ու բոլոր այն տաքսիների, որոնք օնլայն ծառայություններ կմատուցեն»,-ասել է Բեգլարյանը, գրում է Tert.am-ը:

Տաքսու վարորդները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են անգամ իրենց լիցենզիաները կառավարությանը հետ վերադարձնել, եթե գործադիրը խնդիրը չլուծի:

Կարդացեք նաև՝gg-ն, Yandex.Taxi-ն ու MobiTaxi-ն՝ հայկական App Store-ում և Google Play-ում

Ավանդական տաքսին ընդդեմ նորագույն լուծումների

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---