Ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը 5-րդն է երիտասարդների ԵԱ-ում

Ծանրամարտիկ Սոնա Պողոսյանը 5-րդն է  երիտասարդների ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղում է:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 93 կգ, նա չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը գլխավերևում պահեց միայն 112 կգ ծանրաձողը:

Երկամարտի 205 կգ արդյունքով նա միայն 5-րդ տեղում է: Աշխարհի չեմպիոն դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը 8-րդ տեղում էր: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի պայքարում Հովհաննիսյանը պոկել է 145 կգ և հրել 175 կգ: Երկամարտի 320 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարի նաև Արփինե Դալալյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---