Տեղումները կվերսկսեն. Հուլիսի 1-5-ը սպասվում է կարճատև անձրև

Տեղումները կվերսկսեն. Հուլիսի 1-5-ը  սպասվում է կարճատև անձրև

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հուլիսի 1-5-ը` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Երևանում հուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

ԱԻՆ-ը նաև տեղեկացնում է, որ Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 21-24-ը հյուսիսային շրջաններում տեղացել է կարճատև անձրև, կարկուտ, ամպրոպ է եղել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---