Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում Աթեշյանի կեցվածքը

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում Աթեշյանի կեցվածքը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի արտահայտած կեցվածքը Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում: Այդ մասին հայտարարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Ավելի վաղ, անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի դիրքորոշմանը Բունդեսթագի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել էր Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին: Նա հիշեցրել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները: «Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել էր Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

Հունիսի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Թուրքիայի հայկական համայնքի պաշտոնական նամակը՝ Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի վերաբերյալ: Ավելի վաղ ԱԺ-ում Զոհրաբյանը հայտարարել է. «Աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ Պոլսո արքեպիսկոպոսի անբարո նամակը: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որը հայոց պատմության մեջ չի եղել: Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են դիմել մեզ այս հարցով: Մենք ակնկալում ենք, որ Հայոց կաթողիկոսը իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո հայոց պատրիարքին կարգալույծ անելու հարցը: Նման անբարո նամակ էրդողանին երբեք չի եղել: Սա բոլորիս ամոթն է ու պետք է հետևւթյուններ անենք»:

Սակայն Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատավական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց, որ Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարց դրված չէ::

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---