Washington Post. Օբաման նոր առաջարկ է արել Պուտինին Սիրիայում գործակցության վերաբերյալ

Washington Post. Օբաման նոր առաջարկ է արել Պուտինին Սիրիայում գործակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ, գրում է ամերիկյան Washington Post-ը:

«ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն առաջարկել է ռուսներին նոր համաձայնություն Սիրիայի վերաբերյալ, որը կխորացնի ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»,-գրել է թերթը:

Ըստ պարբերականի, փոխարենը Ռուսաստանը պետք է համոզի Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծություններ, որոնց սատարում է ԱՄՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Մեթյու Ալենը հայտարարել էր, որ փոխըմբռնման հուշագիրը ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև «արդյունավետ է աշխատում»: Ալենն ասել էր նաև, որ ԱՄՆ-ն չի ծրագրում համատեղ ռազմական գործողություններ վարել Սիրիայում, չի քննարկում ռազմական համագործակցության հարցեր և մտադիր է շարունակել աջակցությունը «տեղի ուժերին», որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում:

Ավելի վաղ Ջոն Քերին հայտարարել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---