5 ամսում արտահանումն ԱՊՀ աճել է 76.8%-ով, ԵՄ՝ 11.1%-ով. Ներմուծումն ավելացել է

5 ամսում արտահանումն   ԱՊՀ աճել է 76.8%-ով, ԵՄ՝ 11.1%-ով. Ներմուծումն ավելացել է

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների` 2016-ի 5 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 20.1%-ով, 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց, կազմելով մոտ $657 մլն: Այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով` կազմելով մոտ $1.236 մլրդ:

Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը հունվար-մայիսին աճել է 76.8%-ով՝ կազմելով մոտ $144 մլն: Ընդ որում, դեպի ՌԴ արտահանումը նշված ժամանակահատվածում կրկնապատկվել է՝ հասնելով մոտ $132 մլն-ի: Աճել է արտահանումը նաև դեպի Ուկրաինա՝ 37.4%-ով` կազմելով մոտ $2.8 մլն, Բելառուս՝ 70.6%-ով՝ կազմելով մոտ $3 մլն:

ԱՊՀ երկրների շարքում, հունվար-մայիսին նվազել է արտահանումը Թուրքմեստան՝ 61.4%-ով և կազմել $2.9 մլն, Ղազախստան՝ 2.8%-ով ր կազմել մոտ $1.9 մլն:

ԱՊՀ երկրներից ՀՀ ներմուծումը 2016-ի 5 ամսում աճել է 14%-ով՝ կազմելով մոտ $353 մլն: ՌԴ-ից ներմուծվել է մոտ $308 մլն-ի ապրանք՝ աճելով 19.8%-ով: Բելառուսից ներմուծումն աճել է 24.4%-ով՝ կազմելով մոտ $5.4 մլն:

Ներմուծումը Ուկրաինա նվազել է 18.7%-ով՝ կազմելով մոտ $36.7 մլն, Ղազախստանից ներմուծումը կրճատվել է 30.1%-ով՝ կազմելով մոտ $1 մլն:

2016-ի հունվար-մայիսին ՀՀ-ից արտահանումը ԵՄ աճել է 11.1%-ով՝ կազմելով $188.9 մլն:

Մասնավորապես, ԵՄ երկրներից արտահանումն աճել է դեպի Բուլղարիա 67.3%-ով՝ կազմելով մոտ $65.4 մլն, հունգարի արտահանումն ավելացել է 8.3 անգամ՝ կազմելով $328.500, Լյուքսեմբուրգ՝10.2 անգամ՝ կազմելով $532.900: Գերմանիա արտահանումն աճել է 5%-ով՝ կազմելով մոտ $57.5 մլն, Ավստրիա արտահանումն աճել է 27%-ով՝ կազմելով մոտ 1.3 մլն:

ԵՄ երկրների շարքում Բելգիա արտահանումը ՀՀ-ից նվազել է 15.8%-ով՝ կազմելով $15.3 մլն: Նվազել է արտահանումը նաև Ֆրանսիա՝ 17.9%-ով՝ կազմելով մոտ $1.4 մլն, միացյալ Թագավորությունը՝ 71.7%-ով՝ կազմելով $421.600:

ԵՄ երկրների մասով ներմուծումը դեպի ՀՀ աճել է 1.8$-ով՝ կազմելով մոտ $299 մլն-ով:

Այդ թվում՝ 27.9%-ով աճել է ներմուծումը Ավստրայից ($11.5 մլն), Ֆրանսիայից՝ 25.7%-ով ($27.9 մլն), Ռումինիայից՝ 72.8%-ով (մոտ $1 մլն), Միացյալ Թագավորությունից՝ 7.3%-ով ($31.9 մլն):

Մասնավորապես, ԵՄ երկրներից կրճատվել է ներմուծումը Իտալիայից՝ 14.4%-ով (մոտ $40 մլն), Իսպանիայից՝ 15%-ով (մոտ $11 մլն), Նիդերլանդներից՝ 6.3%-ով (մոտ $20.5 մլն), Դանիայից՝ 4.2%-ով (մոտ $5.3 մլն), Չեխիայից՝ 43.6%-ով (մոտ $3 մլն):

2016-ի հունվար-մայիսին ՀՀ-ից արտահանոմը ԱՄՆ 57.6%-ով՝ կազմելով մոտ 412.7 մլն: Արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ աճել է 5.2 անգամ՝ կազմելով $13.5 մլն:

Արտահանումն Իրան աճել է 5.1%-ով՝ հասնելով մոտ $33 մլն-ի, իսկ Իրաք՝ 20.7%-ով՝ կազմելով ավելի քան $55 մլն:

Արտահանումը Վրաստան աճել է 50.7%-ով՝ հասնելով մոտ $57 մլն-ի, Կանադա՝ 6.4%-ով՝ կազմելով ավելի քան $44 մլն:

Ներմուծումն Իրանից 16.4%-ով նվազել է՝ կազմելով մոտ $59 մլն, Իրաքից ներմուծում չի իրականացվել, իսկ Վրաստանից ներմուծումն աճել է 9.3%-ով՝ կազմելով մոտ 88 մլն-ի:

ԱՄՆ-ից ներմուծումը 35.2%-ով նվազել է՝ կազմելով մոտ $28 մլն: ԱՄԷ-ից ներմուծումն ավելացել է 8.9%-ով՝ հասնելով $60.9 մլն-ի:

Թուրքիայից ներմուծումը 5 ամսում աճել է 10.2%-ով՝ կազմելով $33.8 մլն, իսկ արտահանումը ՀՀ-ից դեպի Թուրքիա նվազել է 72.6՝ կազմելով մոտ $240.000:

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ:

ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---