Եվրախորհրդարանը պաշտպանել է Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ պաշտպանել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի ծրագիրը, որը ենթադրում է այդ շրջանին տրամարդել պետականության գրեթե բոլոր տարրերը: Ծրագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին: Խոսելով ծրագրի մասին` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցով եվրահանձնակատար Խավիեր Սոլանան հայտարարել է, որ Կոսովոյին այսպես կոչված «վերահսկվող ինքնավարություն» տրամադրելու նախագիծը հանդիսանում է «ԵՄ ամենակարեւոր առաքելությունն իր պատմության ընթացքում»:



Սերբիան կտրականապես դեմ է Կոսովոյին ինքավարություն տրամադրելուն: Ռուսաստանը, իր հերթին, գտնում է, որ մարզի խնդիրը կարող է կարգավորվել միայն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ կնքված համաձայնության հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Մոսկվայում` իր պորտուգալցի գործընկեր Լուիշ Ամադուի հետ հանդիպումից հետո: Մարտի Ախտտիսաարիի կողմից ներկայացված Կոսովոյի իրավիճակի կարգավորման ծրագրի պաշտպանության մասին ավելի վաղ հայտարարել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ԱՄՆ-ն:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---