Սևանի հանրային լողափերում մեկնարկում է հանգստի շրջանը

Սևանի հանրային լողափերում մեկնարկում է հանգստի շրջանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Սևանա լճի ափամերձ տարածքներում, «Սևան» Ազգային պարկի կողմից սպասարկվող երեք հանրային լողափերում կմեկնարկի լողափերի գործարկման շրջանը, հայտնում է Panorama.am-ը:

«Սևան» Ազգային պարկի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանի տեղեկացմամբ, լողափերի բացմանն ընդառաջ կատարվել և կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, աղբից մաքրվել և բարեկարգվել են տարածքները, միացվել կամ վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրասնուցումը, վերանորոգվել են խաղահրապարակները, սանհանգույցները, շվաքարանները, և մինչև հուլիսի մեկը կվերականգնվի նաև լողափերի ավազային շերտերը:

Գեղարքունիքի մարզպետարանի և Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների համագործակցությամբ հանրային լողափերում ստեղծվել են անվճար բժշկական և փրկարար ծառայության կետեր, իսկ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հանգստի շրջանում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն:

Ավելի վաղ լողափերին ծանոթացած բնապահպանության նախարարը նշել էր, որ կան որոշակի չկարգավորված խնդիրներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: Դրանք են` առաջին լողափում ավազային շերտի ապահովումը, նույն վայրում մամռակալած տարածքների մաքրումը և որոշ տարածքներ ավելորդ բույսերից մաքրելը:

Քննարկվում է լճի ափամերձ հատվածներում չորրորդ հանրային լողափի կառուցման հարցը, որն, ի տարբերություն նախորդ երեքի, կառուցվելու է պետական աջակցությամբ, համայնքի համաֆինանսավորմամբ և առանձին մասնավոր ներդրումներով: Առաջինը պատրաստակամություն հայտնեց Ծովագյուղ համայնքը` 17 մլն ներդրմամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---