Թուրքիայից ներմուծումն աճում է՝ չնայած թուրքականը չգնելու կոչերին

Թուրքիայից ներմուծումն աճում է՝ չնայած թուրքականը չգնելու կոչերին

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-մայիսին Թուրքիայից ՀՀ ներմուծումը կազմել է $33.8 մլն:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով: Միայն մայիսին ներմուծվել է $9.5 մլն ապրանք՝ 2015 թ. մայիսի $7 մլն դիմաց:

Արտահանումը ՀՀ-ից դեպի Թուրքիա նվազել է 72.6%-ով՝ կազմելով մոտ $243.000:

Թուրքիայից ներմուծման թեման պարբերաբար Հայաստանում բողոքների ու մտահոգությունների առիթ է դառնում: Թուրքական ապրանքի ներմուծումն արգելելու կոչերը հատկապես ակտիվ էին հնչում ապրիլյան պատերազմից հետո,երբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում:

Կառավարության մոտ բողոքի ակցիայից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծում կարող է արգելվել: Ավելի ուշ նա, սակայն, մեկ ուրիշ հայտարարություն էր արել՝ նշելով, որ որևէ մեկի մտքով այս պահին չի անցնում արգելել թուրքական ապրանքները, սակայն ուսումնասիրություններ կլինեն, կարգելվի միայն ոչ անվտանգ արտադրանքը:

«Մենք ԱՀԿ անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում Մարաքեշի համաձայնագրով, որով ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը: Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- ասել էր Միանասյանը:

Մայիսի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի խնդիր չի դրել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---