ՀՀ ԱԳ նախարար. Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԳ նախարար. Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար հարկավոր է առաջին հերթին կատարել ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ ԱԳՆԽ Սոչիում կայացած նիստում:

«Կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,-ասել է նա, հայտնում է նա ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---