Անթալիայի ղեկավարը ցանկացել է տուն նվիրել զոհված ռուս օդաչուի ընտանիքին. Հարազատները հրաժարվել են

Անթալիայի ղեկավարը ցանկացել է տուն նվիրել զոհված ռուս օդաչուի ընտանիքին. Հարազատները հրաժարվել են

PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայի Քեմեր փոքրիկ կուրորտային քաղաքի ղեկավար Մուստաֆա Գյուլն այցելել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին և հայտնել, որ իրենք ցանկանում են 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել:

Որոշումը կայացվել է Քեմերի հյուրանոցների սեփականատերերի և հասարակական կազմակերպությունների ղեկավարների նախաձեռնությամբ, թուրքական Diken.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ռուսաստանի հյուպատոսի հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ իրենք շատ են ուրախացել` լսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ պետությունն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում:

Միաժամանա, զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է ընդունել Թուրքիայից ցանկացած տեսակի փոխհատուցում, գրում է Izvestia.ru-ն:

Ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով լարված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկիզբ դրվեց օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հղած նամակից հետո: Էրդողանը նամակում ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, զոհված ռուս օդաչուի ընտանիքին էլ ցավակցություն էր հայտնել և ներողություն խնդրել այդ ընտանիքից:

Մոսկվան կվերականգնի գործակցությունն Անկարայի հետ. Փաստաթղթերն արդեն պատրաստվում են

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---