Արոնյանը 1 տեղով նահանջել է ՖԻԴԵ հուլիսյան վարկանիշում

Արոնյանը 1 տեղով նահանջել է ՖԻԴԵ հուլիսյան վարկանիշում

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը՝ հուլիս ամսվա դրությամբ:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2855 միավորով: Երկրորդ տեղում է ռուս Վլադիմիր Կրամնիկը, 3-րդ տեղում՝ ԱՄՆ-ց ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, 4-րդ հորիզոնականում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2792 միավորով 5-րդ հորիզոնականում է:

ՀՀ շախմատային հավաքականի անդամներ՝ Գաբրիել Սարգսյանը 56-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 62-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ:

Հունիսի վարկանիշում Արոնյանը զբաղեցնում էր 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---