Ուրուգվայական կինոյի 2-րդ փառատոնը՝ Երևանում

Ուրուգվայական կինոյի 2-րդ փառատոնը՝  Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-7-ը Երևանում անցկացնում է ուրուգվայական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Ցուցադրությունը՝ Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:

Ցուցադրությունները կազմակերպվել են Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության, Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:

Այս ցուցադրությունն իրականացվում է Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, որը տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում, տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները: Ներառում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին նրա պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով:

Ֆիլմերը կցուցադրվեն իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Ծրագիր

Հուլիսի 2, ժ. 19:00, «Պապի բաղնիքը», Ուրուգվայ, 2007, 90 րոպե, Դրամատիկական կատակերգություն: Ռեժիսոր՝ Սեսար Չարլոնե, Էնրիկե Ֆերնանդես: Դերերում՝ Սեսար Տրոնկոսո, Վիրխինիա Մենդես, Վիրխինիա Ռուիս

1988 թվական. Հովհաննես Պողոս Բ պապն այցելում է Մելոն՝ մի աղքատ քաղաք Ուրուգվայի խորքերում: Ակնկալվում է, որ ավելի քան 50 հազար այցելու կգա պապին տեսնելու: Տեղի բնակիչները պատրաստվում են մեծ առևտրի: Ուրուգվայական կինոյի ամենաշատ պարգևներ ստացած կինոժապավեններից է:

ժ. 21:00,«Որդու վայրը», Ուրուգվայ, 2014, 116 րոպե:Ռեժիսոր` Մանուել Նիետո:Նկարահանող խումբ` Ֆելիպե Դիեստե, Ալեխանդրո Ուրդապիժետա, Լեոնոր Կուրտուազ:

Ֆիլմը մի տղայի մասին է, որը սովորում է Մոնտեվիդեոյում: Նրան տեղյակ են պահում, որ հայրը մահացել է, և ինքը պետք է մեկնի Սալտո քաղաք` մասնակցելու թաղմանը և ստանալու ժառանգությունը: Նա Սալտոյում բացահայտում է, որ հայրը իրեն թողել է պարտքեր ունեցող ագարակ, մի ծեր շուն և մի տուն, որտեղ դեռևս բնակվում է նրա սիրուհին:

Հուլիսի 3, ժ. 20:00,«Այդքան շատ ջուր», Ուրուգվայ, Մեքսիկա, Հոլանդիա, Գերմանիա, 2013, 102 րոպե:Ռեժիսորներ` Անա Գևարա/Լետիսիա Խորխե: Նկարահանող խումբ` Նեստոր Գուցինի, Մալու Չուզա, Խոակին Կաստիլիոնի:

Կա՞ ավելի վատ բան, քան լինել 14 տարեկան և արձակուրդն անցկացնել հայրիկի հետ, երեխաներին տանել հանգստանալու, երբ անձրևը չի դադարում: Ֆիլմն ունի բազմաթիվ մրցանակներ:

Հուլիսի 4, 20:00,«Կենդանական վարքագիծ», Ուրուգվայ,2014, 84 րոպե:Ռեժիսոր` Ֆլորենսիա Կոլուչի և Գոնսալո Լուգո:Նկարահանող խումբ` Ռոբերտո Սուարս, Մարսել Կեորոգլյան, Դանիել Մելինգո և Էլիսա Գալիանո:

Ծովի կենսաբանը և մի երիտասարդ կին ծանոթանում են Բրազիլիայի ճանապարհներին: Թեև թվում է, թե նրանց բնավորություններն անհամատեղելի են, կապ է հաստատվում, և նրանք շարունակում են միասին ճամփորդել: Նրանք թույլ են տալիս, որ կիրքը և անմոռացությունն իրենց ուղղորդի այս չափազանց քնքուշ և երկնային հումորով հագեցած ռոմանտիկ կատակերգությունում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---