Սոչիում բալետի մրցույթի մասնակից Անդրանիկ Աբովյանը հեղինակավոր փառատոնների է հրավիրվել

Սոչիում բալետի մրցույթի մասնակից Անդրանիկ Աբովյանը հեղինակավոր փառատոնների է հրավիրվել

PanARMENIAN.Net - Սոչիում անցկացված «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մրցույթին մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Նա արժանացել է դիպլոմի և դիպլոմանտի կոչման, ինչի արդյունքում էլ տեղում մի շարք հեղինակավոր փառատոնների մասնակցության հրավերներ է ստացել:

«Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի կարգի համաձայն, մասնակիցները ներկայացրել են կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցել է 19–26 տարեկան բալետի 47 արտիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կիրգիզիայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

2006-ից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---