Ստամբուլում ահաբեկչության գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլում ահաբեկչության գործով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին:

Հունիսի 30-ից սկսած ձերբակալություններ են իրականացվում Ստամբուլի շրջաններում: «Ինձ հայտնի է այդպիսի 5 ձերբակալության մասին: Ձերբակալվածների թվում են 3 դաղստանցի, մեկ չեչեն և Ադրբեջանի մեկ քաղաքացի»,-ասել է «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին դաղստանցի իրավապաշտպանը, որը չի ցանկացել հրապարակել անունը. նա համագործակցում է Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հայտնում է Haqqin.az-ը:

Այդ տղամարդը նախկինում ձերբակալվել էր մի քանի օրով միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, որից հետո նրան ազատ էին արձակել:

«Նա աշխատում էր Ստամբուլում, իրավաբանական օգնություն էր ցուցաբերում և միջնորդություն ներգաղթյալների օրինականացման գործում»,-ասել է հարևանը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---