Բաքվում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը

Բաքվում ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զոհերի թվի աճը վերջին շրջանում ստիպում է ավելի շատ ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար: Այսօր երկու երկրների համար ամենակարևորը համատեղ գործելու անհրաժեշտությունն է`տարիներ ձգվող այս հակամարտության խաղաղ կարգավորման համար: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»,-ասել է Սեկուտան:

Ալի Հասանովն իր հերթին ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ընթերցեք նաև. ԱԳՆ. Բաքուն արգելափակում է ԵԱՀԿ նախագահության առաջարկը գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---