Գոլֆի Կովկասի գավաթ-2016-ը կանցկացվի Երևանում

Գոլֆի Կովկասի գավաթ-2016-ը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսի 9-10-ը Վահագնի թաղամասի Արարատ գոլֆ ակումբում կանցկացվի երկրորդ Կովկասի գավաթ մրցաշարը: Կմրցեն Հայաստանի և Վրաստանի թիմերը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Վրաստանից ժամանող հյուրերին։ Կովկասի գավաթը շատ կարևոր նախաձեռնություն է, որը նպաստում է գոլֆի տարածմանը Հայաստանում և Վրաստանում։ Հիանալի առիթ է տարածաշրջանում այդ մարզաձևի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար», - ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Վրաստանի գոլֆի ֆեդերացիայի ներկայացուցիչները ներկա կլինեն բացման արարողությանը, որի ընթացքում երկու երկրի ներկայացուցիչները տարածաշրջանում այդ մարզաձևի տարածմանն ու զարգացմանը ուղղված համաձայնագիր կստորագրեն։

«Ինչպես անցած տարի, յուրաքանչյուր թիմում կլինի 8 հոգի։ Ընդհանուր առմամբ մենք երկու օրվա ընթացքում կանցկացնենք 16 խաղ։ Գավաթը կստանա ամենաշատ միավորներ վաստակած թիմը, որը պատվավոր մրցանակը կպահի մինչև հաջորդ տարի»,- նշել է նա։

Կովկասի գավաթի անցկացման գաղափարը ծագել է 2014թ-ին։ Առաջին մրցաշարն անցկացվել է Վրաստանում, Ambassadori գոլֆ ակումբում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---