Խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ՝ Արթիկում

Խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ՝ Արթիկում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը:

Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով:

ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում և հետազոտություն մնացորդային քլորի և մանրէաբանական ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքւոմ շեղումներ չեն արձանագրվել, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, ոչ ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում հակասանիտարական վիճակ է և կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում երեխաների շրջանում խմելու ջրի գործոնով պայմանավորված հոսպիտալացման դեպքեր հուլիսի 2-ի տվյալներով չի գրանցվել:

Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում բացատրական աշխատանք:

Նախարարությունը կրկին հորդորում ՝ բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները: Վարարել է Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ են առաջացել Մովրովի և Բմբուլենց սելավատարերում: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տան արտաքին պատը մասնակի փլուզվել է: Հոսանքամատակարարումը, ջրամանակարարումը և գազամատակարարումը դադարեցվել է: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 27 աշխատակից, որոնց տեղափոխել են անվտանգ տարածք:Փրկարարները տարահանել են բնակիչներին ու անասուններին:

Կարդացեք նաև՝ Վնասված յուրաքանչյուր բնակարանի համար արթիկցիները մինչև 4.6 մլն դրամ կստանան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---