Իրանը 3 անգամ կավելացնի գազի առաքումը Հայաստան

Իրանը 3 անգամ կավելացնի գազի առաքումը Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի առաքումների եռապատկման մասին, հայտնում է Mehr գործակալությունը: Պայմանավորվելով էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների ավելացման մասին` Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նաև իրանական գազի մատակարարման եռապատկման մասին:

Հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումը Հայաստանի և Իրանի միջև կաճի 3 անգամ:

NIGEC-ի ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն այժմ օրական 1 մլն խմ գազ է առաքում Հայաստան` հավելելով, որ այդ ցուցանիշը կհասնի 3 մլն խմ:

«Այժմ կողմերը նախապատրաստում են ենթակառուցվածքները բնական գազի առաքման ավելացման համար: Համաձայնեցման գործընթացը շուտով կավարտվի»,-ասել է պաշտոնյան` հավելելով, որ այժմ ոչ մի սահմանափակում չկա դեպի ՀՀ գազի առաքման ավելացման համար:

2015-ի ամռանը կողմերը պայմանագիր են ստորագրել 400կՎտ հզորության երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ: ԷՀԳ-ն կունենա 275 կմ երկարություն, իրանական կողմը կիրականացնի սարքավորումների գնման, շինմոնտաժային և գործարկման աշխատանքները:

Նոր ԷՀԳ-ի կառուցմամբ էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և ՀՀ միջև 300-ից կհասնի 1000 ՄՎտ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---