«Բորուսիա». Մխիթարյանը գնում է «Մանչեսթեր Յունայթեդ», հաջողություն նրան Եվրոպայի լիգայում

«Բորուսիա». Մխիթարյանը գնում է «Մանչեսթեր Յունայթեդ», հաջողություն նրան Եվրոպայի լիգայում

PanARMENIAN.Net - Դորթմունդի «Բորուսիան» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

«Ակտիվ բանակցությունների արդյունքում «Բորուսիան» ընդունել է Մխիթարյանի ցանկությունը՝ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջորդ խաղաշրջանում: «Մանչեսթերը» շատ գրավիչ առաջարկ է արել, հրաժարվելու դեպքում մենք կզրկվեինք Մխիթարյանից 2017 թվականին առանց փոխհատուցման», - մեջբերում է ակումբի պաշտոնական էջը Facebook-ում տնօրեն Վացկեի խոսքերը:

«Բորուսիան լավագույնն է մաղթում Մխիթարյանին Պրեմիեր-լիգայում ու Եվրոպայի լիգայում», - ասվում է հաղորդագրությունում:

Անգլիական ակումբն ավարտել է 2015-2016 առաջնությունը 5-րդ հորիզոնականում ու կխաղա ոչ թե Չեմպիոնների լիգայում, այլ Եվրոպայի լիգայում: «Բորուսիան» երկրորդն է Բունդեսլիգայում ու կխաղա Չեմպիոնների լիգայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---