ՀՀ-ում նորածնի նևրոլոգիական շեղումները կանխարգելող մեթոդ է գործածվել

ՀՀ-ում նորածնի նևրոլոգիական շեղումները կանխարգելող մեթոդ է գործածվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացքում նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտարյանը ներկայացրել է նորածինների թերապևտիկ հիպոթերմիայի գործածման իրենց առաջին փորձի արդյունքները:

Նրա խոսքով՝ չափավոր հիպոթերմիան կարող է բարձրացնել երեխայի կենսունակությունը, ինչպես նաև կանխել նևրոլոգիական շեղումները:

«Ամենակարևոր եզրակացությունը, որ մենք այս բուժման մեթոդը կիրառելիս ստացանք, բարդացման վտանգի բացակայությունն է: Որևէ լուրջ բարդացում չենք ունեցել». - ասել է Կալենտարյանը, մեջբերում է Ա1+-ը:

Նրա խոսքով՝ հիպոթերմիայի բուժում ստացած իրենց առաջին հիվանդն արդեն 1,5 տարեկան է, բայց դեռ վաղ է խոսել արդյունավետության մասին: Կալենտարյանը նշել է նաև, որ համաշխարհային պրակտիկայում այս բուժումն արդեն ստանդարտ կիրառվում է և ապագայում Հայաստանում էլ իրենք փորձելու են ներդնել այն:

«Տարբեր հեղինակների տվյալներով՝ հիպոթերմիայի բուժում չստացած երեխաների 20-50 տոկոսի մոտ լուրջ նևրոլոգիական շեղումներ կան»,-նշել է բժիշկը:

Համաժողովը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման» ծրագրի շրջանակներում և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---