Գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնել ահաբեկչական վտանգի պատճառով

Գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնել ահաբեկչական վտանգի պատճառով

PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողությունների պատճառով գերմանացիները վախենում են Թուրքիա մեկնել: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը՝ գերմանական «Bild am Sonntag» թերթին հղումով:

«Emnid» հետազոտական կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ գերմանացիների 87 տոկոսը այս տարի չի պատրաստվում իր հանգիստն անցկացնել Թուրքիայում: Հարցվածների միայն 13 տոկոսն է նշել, որ կարող էր իր հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Հարցմանը մասնակցած գերմանացիների 62 տոկոսի կարծիքով՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության նման մի դեպք էլ Գերմանիայում կարող էր տեղի ունենալ: Իսկ հարցվածների 57 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ անվտանգության նկատառումներով ստուգումները նպատակահարմար է անցկացնել մինչև օդանավակայաններ մուտք գործել, հայտնում է Ermenihaber-ը:

Մինչև 2015թ. Թուրքիան մեկն էր այն երեք երկրներից, որոնց նախապատվություն էին տալիս գերմանացի զբոսաշրջիկները: Գերմանիայի տուրիստական ընկերությունների միության տվյալների համաձայն՝ անցյալ տարի 5 600.000 գերմանացի է այցելել Թուրքիա:

Սակայն հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայում Թուրքիայի հանդեպ տագնապներն ու անվստահությունը մեծացել է: Սուլթանահմեդի պայթյունի հետևանքով զոհվածների թվում Գերմանիայի 13 քաղաքացի կար:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին:

Մարտի 19-ին Ստամբուլի կենրոնական Իստիկլալ թաղամասում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, պայթյուն է տեղի ունեցել: Ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել,

Մարտի 13-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Անկարայում, որի հետևանքով զոհվեց 37, վիրավորվել 125 մարդ: Անկարայի պայթյունը 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն էր Թուրքիայում 2016-ի սկզբից, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---