Հունգարիան հոկտեմբերին հանրաքվե կանցկացնի փախստականների քվոտաների վերաբերյալ

Հունգարիան հոկտեմբերին հանրաքվե կանցկացնի փախստականների քվոտաների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ երկրներում քվոտավորման սկզբունքի հիման վրա փախստականների տեղաբաշխման նպատակահարմարության մասին հանրաքվեն տեղի կունենա Հունգարիայում հոկտեմբերի 2-ին: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է երկրի նախագահ Յանոշ Ադերը:

Մասնակիցները պետք է պատասխանեն հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ Եվրամիությունը լիազորություններ ստանա Հունգարիայի քաղաքացիներ չհանդիսացող անձանց առանց երկրի խորհրդարանի համաձայանության Հունգարիա տեղափոխելու համար»:

Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ապօրինի միգրանտների արտաքսմանը երկրից առանց դատարանի որոշման, հայտնում է Deutsche Welle-ն:

Հուլիսի 5-ից փախստականները, որոնց կձերբակալեն 8 կմ սահմանամերձ գոտու մոտ, առանց դատարանի կուղարկվեն հետ Խորվաթիա կամ Սերբիա:

Միգրանտների մասին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Բուդապեշտը հայտնել էր դեռ 2016-ի փետրվարին: Այն ժամանակ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ դա համապատասխանում է հանրային տրամադրություններին: Քվոտաների ընդունումն առանց բնակչության համապատասխան աջակցության նա անվանեց «իշխանության գերազանցում»:

Ըստ ԵՄ 120 000 փախստականի տեղաբաշխման մասին որոշման, Հունգարիան 2 տարում պետք է մոտ 2 000 ներգաղթյալի ընդունի: 2015-ի ավարտին Բուդապեշտը դիմել էր Եվրոպական դատարան քվոտավորումը չեղարկելու պահանջով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---