Ռուսաստանը չի միացել ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան հռչակագրին 5 հուլիսի 2016 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Թբիլիսյան հռչակագրի նախագիծը, որին ռուսական պատվիրակությունը հավանություն չի տվել: 57 երկրի ավելի քան 700 պատվիրակ Թբիլիսիում ընթացող Խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկել է գլոբալ միգրացիայի, տնտեսական գործակցության, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցեր: Նստաշրջանն առաջին անգամն է անցկացվում Վրաստանում, այն մեկնարկել է հուլիսի 1-ին: «Մենք կարողացանք մասնակցել միջոցառմանը, որտեղ գրեթե բոլոր պատվիրակները կարողացան իրենց դիրքորոշումն արտահայտել, սակայն կան որոշ բանաձևեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի եվրոպական անվտանգության ամրապնդմանը և մեծապես քաղաքական բնույթ են կրում: Ուստի մենք չենք կարող դրական քվեարկել Թբիլիսյան հռչակագրի ընդհանուր փաթեթի համար»,-հայտարարել է նիստում ռուսական պատվիրակության անդամը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քվեարկության արդյունքում նախագիծը հաստատվել է, քանի որ դրա օգտին է քվեարկել 122 մարդ, դեմ` 6-ը, իսկ 7-ը ձեռնպահ է մնացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |