«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Մատան կպայքարի Մխիթարյանի հետ՝ հիմնական կազմի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում  Մատան կպայքարի Մխիթարյանի հետ՝ հիմնական կազմի համար

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մտադիր է պայքարել թիմի հիմնական կազմի տեղի համար՝ չնայած «Էվերթոնի» կողմից իր ծառայություններով հետաքրքրվելուն:

Ամռանը մանչեսթերցիներին գլխավորել է Ժոզե Մոուրինյոն, ում օրոք իսպանացին կորցրել էր տեղը Լոնդոնի «Չելսիի» հիմնական կազմում ու համալրել էր «կարմիր սատանաների» կազմը:

Առաջիկա օրերին «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն Մատան միևնույնն է ցանկանում է մնալ թիմում ու պայքարել խաղալու իրավունքի համար, եթե Մոուրինյոն իրեն երաշխավորի արդար մրցակցություն, Daily Mail-ին հղումով գրում է Armsport.am-ը:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Կարդացեք նաև՝ Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---