Ծառայողական մեքենաների կրճատումը կօգնի տնտեսել տարեկան առնվազն 16 մլն դրամ

Ծառայողական մեքենաների կրճատումը կօգնի տնտեսել տարեկան առնվազն 16 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմը 2016-ին իր ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման արդյունքում նախատեսում է տարեկան առնվազն 16 մլն ՀՀ դրամի ծախսերի կրճատում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվել է, որ այդ տնտեսված գումարները ՀՀ կառավարության աշխատակազմին չեն հատկացվելու և այդ միջոցներն ուղղվելու են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվող այլ ֆինանսավորումներին:

Տեղեկացվել է նաև, որ ծառայողական ավտոմեքենաների հետագա կրճատումներ կարող են տեղի ունենալ դրա անհրաժեշտությունից ելնելով:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստին որոշում է ընդունել օտարել 383 ավտոմեքենա:

Ըստ որոշման, պետական գույքի կառավարման վարչության ու մեքենաները շահագործող կառույցների միջև նշված տրանսպորտային միջոց¬ների հանձնման-ընդունման աշխատանքները պիտի կատարվեն 2 ամսվա ընթացքում: Մեքենաների ճնշող մեծամասնությունը ռուսական և սովետական արտադրության ԳԱԶ, ՎԱԶ, ՈՒԱԶ մեքենաներ են, ցանկում առկա են անգամ ՌԱՖ ու Մոսկվիչ մակնիշի մեքենաներ: Դրանցից բացի, կվաճառվի 2007-2009 թթ գնված 19 հատ Toyota Corolla մեքենաներ, ու մի քանի այլ արևմտյան կամ կորեական արտադրության ավելի հին մեքենաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---