«Կոմերսանտ». Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել

«Կոմերսանտ». Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել

PanARMENIAN.Net - Հակառուսական պատժամիջոցներին միացած երկրների չստացած եկամուտը 2013-ի դեկտեմբերից մինչև 2015-ի հունիսը կազմել է $60.2 մլրդ, գրում է «Կոմերսանտը»` համաշխարհային տնտեսության ֆրանսիական հետազոտական կենտրոնի`Centre d`Etudes Prospectives et d'Informations Internationales-ի վրա հղումով:

Մինչ ճգնաժամը Ռուսաստանին բաժին էր ընկնում պատժամիջոցներին միացած երկրների արտահանման 2.3 %-ը: Պատժամիջոցների կիրառման ընթացքում առաքումների հավանականությունը նվազել է միջինը 8-14%-ով, արժեքը` 3.5-7.5 %-ով: Հարաբերությունների սրման սկզբում` 2014-ի փետրվարից հուլիս ընկած հատվածում, առաքումները նվազել են միջինը 14.6 %-ով, իսկ ռուբլու փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է միայն 614.6 %-ով: Պաշտոնական սահմանափակումների կիրառումից հետո` 2014-ի օգոստոսից սկսած, նվազել է միջինը 12.9%-ով, իսկ պատժամիջոցների կիրառմանը ենթակա ապրանքների մասով` 90%:

Կորուստների երեք քառորդը (75 %) կրել են Եվրամիության երկրները, առաջին հեթին, Գերմանիան, որի կորուստը հասել է ամսական $830 մլն: Նրան հաջորդում են Ուկրաինան $450 միլիոնով, հետո Լեհաստանը, Նիդերլանդները, Ֆրանսիան և Ճապոնիան ամսական $ 200-ական դոլարով:

Հուլիսի 1-ին Եվրամիությունը երկարացրեց ՌԴ դեմ գործող պատժամիջոցների ժամկետը: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---