Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 2 տեղով բարելավել է իր դիրքը աշխարհում

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 2 տեղով բարելավել է իր դիրքը
աշխարհում

PanARMENIAN.Net - «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի հիմնական արդյունքները:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որըցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներիզարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածությանաստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:Զեկույցում գնահատվել է 139 երկրի ՏՏ մրցունակությունը:

ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով:

Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նորվեգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում՝ 2015-ի համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով:

ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 2 տեղով և զբաղեցրել 58-րդ հորիզոնականը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրիցմիջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։

Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության և բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաև բարձր գրագիտությունը և հարկերի ընդհանուր ցածր դրույքը:

Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը և կառավարման դպրոցների ցածր որակը։

Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և բիզնեսի կողմից դրանցյուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում:

Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Ի-Վի Քոնսալթինգ»ընկերության հետազոտական թևը։Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներիցմինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Կենտրոնն ուսումնասիրում էտնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերիքննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտություններիմիջոցով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---